Մատչելիության հղումներ

Սլովենիայի կառավարությունը հրաժարվել է ֆինանսավորել երկրի նախագահի արտասահմանյան այցերը


Սլովենիայի նախագահ Յանեզ Դռնովշեկը հրաժարվել է նախապես ծրագրված արտասահմանյան մի շարք այցերից, քանի որ երկրի կառավարությունը հրաժարվել է միջոցներ հատկացնել:

Ըստ նախագահի մամուլի գրասենյակի` չորեքշաբթի օրը տարածած հայտարարության, Դռնովշեկը չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային նստաշրջանին, քանի որ կառավարությունը հրաժարվել է ֆինանսավորել այդ ուղեւորությունը:

Նախագահի մամլո խոսնակ Յանա Լուտովեց Լահը ասել է նաեւ, որ Դռնովշեկը ստիպված է լինելու հարյուրավոր կիլոմետրեր անցնել ավտոմեքենայով` մասնակցելու Իսպանիայում կայանալիք մի համաժողովի:

«Կառավարությունը կարծում է, թե իմ արտասահմանյան ուղեւորությունները կարեւոր չեն երկրի համար», - ասված է նախագահ Դռնովշեկի հայտարարության մեջ, որը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում:

«Ֆրանսպրես» գործակալությունը հավելում է նաեւ, որ նախագահը հրաժարվել է նաեւ ավելի վաղ ծրագրված այցերից Մակեդոնիան, Չեխիա, Ալբանիա եւ Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG