Մատչելիության հղումներ

Օսկանյան-Մամեդյարով հերթական հադիպումը կարող է կայանալ սեպտեմբերի 25-26-ին Նյու Յորքում


Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Թահիր Թաղիզադեն այսօր հայտարարել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ բանակցությունների հերթական փուլը տեղի է ունենալու սեպտեմբերի 25-26-ը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանի օրերին:

Հայաստանի արտգործնախարարությունում առայժմ չհաստատեցին այս տեղեկատվությունը:

Մեկնաբանելով նախօրեին Լոնդոնում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների հետ` Թաղիզադեն «Թրենդ» գործակալությանը ասել է, թե քննարկումների ընթացքը կարելի է բնորոշել որպես «դրական, թեեւ դժվարին»:

Քննարկումների հիմնական նպատակը, ըստ նրա, խաղաղ գործընթացը մեկ քայլ առաջ տանելն էր, ինչը «հաջողվեց անել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG