Մատչելիության հղումներ

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը, ՀՀ հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության գործով չորեքշաբթի օրը երեկոյան ձերբակալվել է երկու կասկածյալ:

Ելնելով նախաքննության շահերից` դատախազությունն առայժմ չի հրապարակում ձերբակալվածների անունները: Սակայն «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրների վկայությամբ` նրանք Հարկային պետական ծառայության աշխատակիցներ են:

Շահեն Հովասափյանը սպանվել էր սեպտեմբերի 6-ին, երբ նրա ծառայողական ԳԱԶ -3102 ավտոմեքենան պայթեցվել էր հեռակառավարման սարքի միջոցով: Հովասափյանը տեղում մահացել էր: Ավտոմեքենայի վարորդը` Անդրանիկ Չարչյանը ստացել էր մարմնական թեթեւ վնասվածքներ, իսկ Հովասափյանի որդին, որը նույնպես մեքենայում էր, չէր տուժել:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG