Մատչելիության հղումներ

Թբիլիսին մեղադրում է Մոսկվային «Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անջատողականներին հովանավորելու մեջ»


Վրաստանի հակամարտությունների կարգավորման հարցերով պետնախարարի աշխատակազմը չորեքշաբթի օրը հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե «Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հովանավորում են եւ աջակցում Աբխազիայում ու Հարավային Օսիայում անջատողական ուժերի անառողջ ամբիցիաներին»:

«Վրաստանում համարում են, որ Ռուսաստանը այլեւ չի վարանում բացեիբաց խոսել վրացական տարածքների անեքսիայի մասին: Մասնավորապես, խոսքը Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հայտարարության մասին է, որում նա մեղադրանք է հնչեցրել, թե Վրաստանն ինքն է հրահրում Հարավային Օսիայի բնակչությանը՝ անցկացնել «Հարավային Օսիայի անկախության պահպանման» հարցով հանրաքվե», - ըստ «Ինտերֆաքս»-ի, ասված է հայտարարության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ «Վրաստանը մեկ անգամ եւս կտրականապես կոչ է անում Ռուսաստանին՝ առաջնորդնվել միջազգային նորմերով, ինչպես նաեւ հարգել Վրաստանի ինքնիշխանությունը եւ կանխել Ռուսաստանի քաղաքացիների կողմից Վրաստանի սահմանների անօրինական հատումը, ինչը կարող է հանգեցնել Վրաստանի կողմից համապատասխան իրավական նորմերի կիրարկման»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG