Մատչելիության հղումներ

logo-print

Հզոր պայթյուն Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիրում


Առնվազն 10 մարդ,այդ թվում 7 երեխա է զոհվել եւ 14-ը վիրավորվել երեքշաբթի երեկոյան Թուրքիայի հիմնականում քրդերով բնակեցված Դիարբեքիր քաղաքի զբոսայգիներից մեկում հնչած հզոր պայթյունի հետեւանքով:

«Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ, առայժմ ոչ ոք չի ստանձել պայթյունի պատասխանատվությունը, սակայն ոստիկանությունը ենթադրում է, որ թիրախը մարդաշատ այգին չէր եւ հեռակառավարմամբ ռումբը պետք է պայթեցվեր այգուց ոչ հեռու գտնվող ոստիկանության շենքի մոտ:

Դիարբեքիրի քաղաքապետ, հեղինակավոր քուրդ քաղաքական գործիչ Օսման Բայդեմիրը խստորեն քննադատել է կատարվածը՝ այն որակելով «սադրանք, որն ուղղված է Թուրքիայի հարավ-արեւելքում խաղաղություն հաստատելու փորձերն ի չիք դարձնելուն»:

Թուրքիայի արտգործնախարարության տվյալներով, Թուրքիայում տարեսկզբից քուրդ գրոհայինների զոհն են դարձել անվտանգության ուժերի 91 աշխատակիցներ, սպանվել կամ վիրավորվել են 472 քաղաքացիական անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG