Մատչելիության հղումներ

Բրիթնի Սփիրսը երկրորդ երեխան է ունեցել


Երգչուհու ներկայացուցիչը հայտնել է, որ լրագրողներին փոխանցելու ոչինչ դեռ չունի, սակայն մոտ օրերս կներկայացվեն փոքրիկին վերաբերող մի շարք մանրամասներ:

Բրիթնի Սփիրսի հայրը «Ռոյթերզ» գործակալությանը հայտնել է, որ երեխան լույս աշխարհ է եկել կեսարյան հատման միջոցով: «Ես արդեն հասցրել եմ տեսնել փոքրիկին, ամեն ինչ պարզապես հրաշալի է, ես եւ դուստրս անչափ երջանիկ ենք», - նշել է նա:

Բրիթնի Սփիրսի առաջնեկը՝ Շոն Փրեսթոնը, ծնվել է ընդամենը մեկ տարի առաջ: Երգչուհին վերջերս խոստովանել է, որ երրորդ երեխայի մասին առայժմ չի մտածում:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG