Մատչելիության հղումներ

Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանը կբացի ասամբլեայի նախկին նախագահ, շվեդ դիվանագետ Յան Էլիասոնին փոխարինած Շեյխա Հայա Ռաշեդ Ալ Խալիֆան: Բահրեյնի արքայական դատարանի իրավախորհրդատու Ալ Խալիֆան առաջին կին է այդ պաշտոնում 1969 թվականից ի վեր:

Առաջիկա 12 ամիսների ընթացքում ընտրվելու է նաեւ ՄԱԿ-ի նոր Գլխավոր քարտուղար, քանի որ 10 տարվա պաշտոնավարությունից հետո իր լիազորությունները վայր է դնելու Քոֆի Անանը:

Շատերի հետաքրքրության կենտրոնում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հավանական թեկնածությունն է: «Հերթագայության» կարգով հերթն այժմ Ասիայինն է: ՄԱԿ-ի հարցերով փորձագետ Լի Ֆինշտեյնը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ, անշուշտ, հնարավոր է նաեւ, որ թեկնածուն Ասիայից չլինի. - «Կարծում եմ, դեռես չկա մի թեկնածու, որն այնքան ուժեղ ու ճանաչված մեկը լինի, որի շուրջը պատրաստ լինեն համախմբվել Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները: Ըստ իս, դեռեւս նոր պետք է ի հայտ գա մեկը, որ Միացյալ Նահանգների ու մյուս մշտական անդամների աջակցությունը վայելի, այնպես որ ՄԱԿ-ի նոր Գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը դեռեւս օդում կախված է մնում»:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար սեպտեմբերի 24-ին Նյու Յորք է մեկնելու Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 25-ին ծրագրված է նրա ելույթը:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG