Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի բանկերի միության նախագահը կարծում է, որ փոխարժեքի շուկայում «մեծ տատանումներ» չեն լինի


Հայաստանում դոլարի արժեզրկումը շարունակվում է: Մայրաքաղաքի փոխանակման կետերում ԱՄՆ դոլարն արդեն գնում են 384-385 դրամով եւ վաճառում 390 դրամով:

Դոլարի աննախադեպ արժեզրկումը շարունակում է անհանգստացել հատկապես դրսից ստացված գումաների հաշվին ապրող մեր համաքաղաքացիներին: Մարդկանց մի մասը շարունակում է համոզված մնալ, որ փոխարժեքի այսօրինակ իջեցումը դրամի արժեվորման հետ ոչ մի կապ չունի եւ որ այդ տատանումների արդյունքում պարզապես ոմանք մեծ գումաներ են շահում:

«Կենտրոնական բանկի մաֆիան է [դոլարի արժեզրկման պատճառը]», - «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց միջին տարիքի մի երեւանցի` բացատրելով. - «Սովորական երեւույթ է` գումար են շահում»:

Հայաստանի բանկերի միության նախագահ Ստեփան Գիշյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե դոլարի փոխարժեքի վրա ազդող գործոնները բազմաթիվ են. - «Մասնավորապես, մեծ է տրանսֆերտների ծավալը, որ արտասահմանից գալիս է Հայաստան` մանավանդ ամառային սեզոններին»:

Հարցին, թե որքան ժամանակ կշարունակվի դոլարի արժեզրկումը, Գիշյանը պատասխանեց. - «Շատ դժվար հարց եք դուք տալիս: Եթե մենք այդ հարցերի պատասխանները իմանայինք, միլիոնատերներ կլինեինք»:

Հայաստանի բանկերի միության նախագահը չի կարծում, որ դրամի արժեվորումը կշարունակվի նույն տեմպերով. - «Չեմ կարծում, որ շատ մեծ տատանումներ կլինեն»:

Դիտարկմանը, թե որոշ փորձագետների համոզմամբ, այսօր դոլարի հետ կատարվողը իրանականում ստվերային շրջառության արդյունք է, Գիշյանը արձագանքեց. - «Չեմ կարծում, որ ստվերայինը այդպիսի անմիջական ազդեցություն ունի»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG