Մատչելիության հղումներ

Հայկական եռագույնը փողփողացել է Արարատի գագաթին


Հարություն եւ Սոնա Արմենյաններ, Արսեն Գրիգորյան, Արթուր Մելքոնյան, Վարդուհի Պետրոսյան եւ Արա Թեքյան. ահա այս մարդիկ մի քանի ամիս Հայաստանի լեռներում պատրաստվելուց հետո, երկու օրում մագլցել են 5165 մետր՝ դեպի բոլոր հայերի երազանքը:

Իսկ հարցը, թե ինչպես ստացվեց, որ ազգությամբ միայն հայերից կազմված արշավախումբը կարողացավ հաղթահարել թուրքական կառավարության խոչընդոտը, մնում է անպատասխան:

«Ի վերջո դա կարեւոր չէ», - ասում է Հարություն Արմենյանը: - «Կարեւորն այն է, որ գաղափարն իրագործվել է»:

Արարատի գագաթը բարձրանալու «միտքն ու ոգեշնչումը ծնվել էր մեկ տարի առաջ», իսկ առիթը ամերիկացի մի պրոֆեսորի վերելքն էր:

«Մեզ Արարատը շատ լավ ընդունեց», - եզրափակեց Հարություն Արմենյանը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG