Մատչելիության հղումներ

logo-print

Իլհամ Ալիեւ. «Նավթային եկամուտները թույլ կտան լուծել Ադրբեջանի առջեւ ծառացած բոլոր խնդիրները»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համոզված է, որ եթե չլինեին նավթային ռազմավարությունը եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, երկիրը կարող էր լուրջ տնտեսական եւ քաղաքական խնդիրների առաջ կանգնել:

«Այդ երկու գործոնները ապահովում են Ադրբեջանի երկարատեւ զարգացումը», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, Ապշերոնի շրջանում հայտարարել է Իլհամ Ալիեւը:

Պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին 7 ամիսներին արդյունաբերական արտադրությունը Ադրբեջանում աճել է 41,8 տոկոսով, համախառն ներքին արդյունքը՝ 35,1 տոկոսով:

«Նավթից ստացվող մեծ եկամուտները թույլ կտան լուծել Ադրբեջանի առջեւ ծառացած բոլոր խնդիրները», - հայտարարել է Իլհամ Ալիեւը:

Ըստ վերջին տվյալների, նավթի վաճառքից ստացվող եկամուտները Ադրբեջանում արդեն գերազանցել են 3 միլիարդ դոլարը, իսկ մինչեւ տարեվերջ կարող են հասնել 4 միլիարդ դոլարի:

Ապշերոնի շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը նաեւ խոստացել է «բարձրացնել աշխատավարձերը եւ կենսաթոշակները, շարունակել պայքարը գործազրկության եւ աղքատության դեմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG