Մատչելիության հղումներ

Հարձակում Սիրիայում ԱՄՆ-ի դեսպանատան վրա


Սիրիայի անվտանգության ուժերը չորեքշաբթի օրը Դամասկոսում կանխել են զինված հարձակումը ԱՄՆ-ի դեսպանատան վրա: Հարձակվողներից երեք սպանվել են:

«Ահաբեկչական գործողության թիրախը Միացյալ Նահանգների դեսպանատունն էր: Անվտանգության ուժերը վերահսկողության տակ էին վերցրել իրավիճակը: Չորս ահաբեկիչներից երեքը սպանվել են, մեկը`վիրավորվել», - ըստ «Ֆրանսպրես» գործակալության, պետական հեռուստատեսության ելույթում հայտարարել է Սիրիայի ներքին գործերի նախարար Բասամ Աբդել Մաջիդը:

Գործակալությունների փոխանցմամբ, հարձակվողները փորձել են գրոհել դեսպանության շենքը, սակայն, երբ նրանց մեքենան կանգնեցվել է Սիրիայի անվտանգության ուժերի կողմից, ահաբեկիչները հրազենից կրակ են բացել եւ նռնակներ նետել դեսպանատան ուղղությամբ:

Ըստ դեսպանության սիրիացի աշխատակիցների, ամերիկացիների կողմից տուժածներ չկան:

Դամասկոսում ԱՄՆ-ի դեսպանատան վրա հարձակման փաստը հաստատել է նաեւ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Քըրթիս Քուփերը՝ նշելով, թե «միջադեպը սպառված է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG