Մատչելիության հղումներ

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր մեկնել է Փարիզ:

«Նշված օրը երեկոյան նախատեսվում է ՀՀ արտգործնախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ», - ասված է հաղորդագրությունում:

Տեղեկացվում է նաեւ, որ սեպտեմբերի 12-ին Փարիզում տեղի կունենա Վարդան Օսկանյանի, Ֆրանսիայի արտգործնախարար Ֆիլիպ Դուստ-Բլազիի, Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ Ֆրանսիայի մշակույթի եւ հաղորդակցման նախարար Ռենո Դոնդյո դը Վաբրի համատեղ ասուլիսը` նվիրված Ֆրանսիայում Հայաստանի տարվան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG