Մատչելիության հղումներ

Ռուսաստանը պատրաստ է ինժեներ-սակրավորների գումարտակ ուղարկել Լիբանան


Ռուսաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը այսօր հայտարարել է, թե Ռուսաստանը պատրաստ է մինչեւ այս ամսվա վերջը Լիբանան ուղարկել ինժեներ-սակրավորների մեկ գումարտակ, որը, սակայն, խաղաղապահ գործողությանը չի մասնակցի, այլ կզբաղվի ենթակառուցվածքների վերականգնմամբ:

«Ամենայն հավանականությամբ, Լիբանանի կառավարության խնդրանքով ինժեներական գումարտակի անձնակազմը կգործի խաղաղապահ գործողության գոտուց դուրս», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Սերգեյ Իվանովը՝ հավելելով, թե ինժեներ-սակրավորների գումարտակը պատրաստ կլինի Լիբանան մեկնել սեպտեմբերի վերջին:

Ռուսաստանի նախագահը հրահանգել է իր աշխատակազմի ղեկավարին նախապատրաստել ուղերձ խորհրդարանի վերին պալատին՝ Լիբանան ռուսաստանցի զինվորականների գործուղումը թույլատրելու խնդրանքով:

«Դաշնության խորհուրդ ուղերձը պետք է ուղարկվի Լիբանանի կառավարության կողմից պաշտոնական խնդրանքը ստանալուց հետո», - շեշտել է Վլադիմիր Պուտինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG