Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների 45 տոկոսը համարում է, որ ազգամիջյան բախումները մեղմելու համար հարկավոր է հանդուրժողականություն քարոզել


Համառուսաստանյան հասարակական կարծիքի ուսումնասիրման կետրոնի վերջին ուսումնասիրության արդյունքների համաձայն, ռուսաստանցիների 45 տոկոսը համարում է, որ ազգամիջյան բախումները մեղմելու համար անհրաժեշտ է դպրոցներում եւ լրատվամիջոցներով քարոզել հանդուրժողականություն, լուծել սոցիալական խնդիրները եւ կոշտացնել միգրացիոն հոսքերի վերահսկողությունը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հարցվածների 42 տոկոսը դժվարացել է որեւէ լուծում առաջարկել, իսկ 13 տոկոսը համարում է, թե ազգամիջյան հարաբերությունների հետ կապված որեւէ խնդիր Ռուսաստանում չկա:

Հարցմանը մասնակցած ռուսաստանցիների կեսից ավելին համարում է, որ իրավիճակը վերջին մեկ տարում գրեթե չի փոխվել, 16 տոկոսը արձանագրում է բարելավում, իսկ 19 տոկոսը՝ կտրուկ վատթարացում:

Հարցին, թե ում մեղքով են երկրում վատթարանում ազգամիջյան հարաբերությունները, հարցվածների 22 տոկոսը պատասխանել է, թե մեղավոր են ներգաղթողները, 20 տոկոսը` իշխանությունների անգործությունը, եւ 13 տոկոսը՝ ռուս ազգայնականները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG