Մատչելիության հղումներ

Հայտնի են դարձել Վենետիկի միջազգային կինոփառատոնի դափնեկիրները


Այս տարի ժյուրին գլխավորում էր ֆրանսիացի անվանի կինոդերասանուհի Քեթրին Դենյովը: Մրցանակը հանձնելիս Դենյովն ընդգծեց, որ այս կինոնկարում լավ կինեմատոգրաֆիան զուգորդվում է ուժեղ սցենարի հետ:

Կինոքննադատներից շատերը, սակայն, համաձայն չեն Քեթրին Դենյովի հետ: Ըստ հեղինակավոր «Variety» պարբերականի, այս կինոնկարում իրադարձությունները շատ դանդաղ են զարգանում, սցենարն էլ թույլ է: Այլ կերպ ասած` «Նատյուրմորտ»-ը չպետք է արժանանար նման հեղինակավոր փառատոնի գլխավոր մրցանակին:

«Լավագույն դերասան»-ի տիտղոսին արժանացել է Բեն Աֆլեքը՝ «Հոլիվուդլենդ» ֆիլմում խաղացած դերի համար: Ինչպեսեւ սպասվում էր, լավագույն դերասանուհի ճանաչվեց բրիտանուհի Հելեն Միրենը՝ «Թագուհին» ֆիլմում խաղացած դերի համար: Ֆիլմը պատմում է արքայադուստր Դիանայի մահին հաջորդած իրադարձությունների մասին: Ընդամենը 2 շաբաթ առաջ նույն դերի համար 61 -ամյա Հելեն Միրենն արժանացել է նաեւ «Էմմի» մրցանակի:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG