Մատչելիության հղումներ

Դեկտեմբերին Մոսկվայում կբացվի «Երեւան պլազա»-ն


Այսօր Մոսկվայում կավարտվեն Երեւանի օրերի շրջանակներում կազմակերպված միջոցառումները, որոնք կեզրափակվեն գալա-համերգով: Ռուսաստանի մայրաքաղաքում Երեւանի օրերի շրջանակներում սեպտեմբերի 9-ին եւ 10-ին գործում էր «Ոսկե նուռ» հայկական տոնավաճառը:

Մոսկվայում գտնվող Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը արդեն հանդիպումներ է ունեցել Մոսկվայի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ՝ նրանց հետ քննարկելով մի շարք ներդրումային ծրագրեր:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Մոսկվայում Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Մակար Նահապետյանը, դեկտեմբերին Ռուսաստանի մայրաքաղաքում բացվելու է «Երեւան պլազա» առեւտրի կենտրոնը, որը ամենամեծն է լինելու Մոսկվայում եւ Եվրոպայում:

Ըստ նրա, Մոսկվայում`«Երեւան պլազա»-ից ոչ հեռու, հաջորդ տարի կառուցվելու է նաեւ «Երեւան տուն»-ը, որը կլինի «ազգագրական-մշակութային յուրահատուկ մի կենտրոն»:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG