Մատչելիության հղումներ

Երիտասարդները պատրաստ են պաշտպանել լրագրողների իրավունքները


Ասուլիսը հրավիրել էր «Օրինաց երկիր» կուցակցության երիտասարդական միությունը: Ներկա էին բազմաթիվ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու ղեկավարներ, ովքեր նշեցին, որ եթե այս խնդիրը չի հուզում որեւէ մեկին, ապա գոնե մենք՝ երիտասարդներս, պիտի փորձենք որեւէ բան փոխել:

«Օրինաց երկիր» կուսակցության երիտասարդական միության նախագահ Սամվել Ֆարմանյանը հայտարարեց, որ այս անգամ բավական հետեւողական են լինելու եւ հետամուտ են լինելու խնդրի լուծմանը:

«Փորձ է արվում խրախուսել վախի մթնոլորտը, սակայն բոլորը պիտի հասկանան, որ վախի հասարակությունը ապագա չունի», - ասում է նա:

«Երիտասարդ դեմոկրատներ» հասարակական կազմակերպության նախագահ Կորյուն Գրիգորյանի կարծիքով, լրագրողները միայն ասում են, որ «չորրորդ իշխանություն» են, բայց դա ապացուցելու համար ոչինչ չեն անում:

«Երիտասարդական քաղաքական գործիչների ակումբ»-ի նախագահ Արման Վարդանյանը նշեց. - «Եթե գրեթե ոչ մի հեռուստաալիք չի ներկայացել այսօրվա ասուլիսին, ապա էլ ի՞նչ պայքարի մասին է խոսքը: Ուրեմն երիտասարդների խումբը պիտի դուրս գա երթի եւ այս խնդիրը ներկայացնի դատախազությանը»:

Ինչպես որոշվել էր սկզբում, ասուլիսը պիտի իր տրամաբանական ավարտին հանգեր գլխավոր դատախազության մոտ, ուր եւ վերջում շատ մեծ հույսերով ուղեւորվեցին խաղաղ երթի մասնակիցները:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG