Մատչելիության հղումներ

Նյու Յորքը ամերիկացիների ամենասիրված բնակավայրն է


Harris Interactive գործակալությունը Միացյալ Նահանգների բնակչության շրջանում հերթական սոցիոլոգիական հարցումն է անցկացրել՝ պարզելու, թե ո՞ր նահանգներին ու քաղաքներին են նախապատվություն տալիս ամերիկացիները բնակության համար:

Պարզվում է, որ ամերիկացիները գերադասում են ապրել Կալիֆորնիայում, Հավայան կղզիներում կամ Ֆլորիդայում: Ամենասիրված նահանգների տասնյակի մեջ են մտել նաեւ Հյուսիսային Կարոլինան, Տեխասը, Վաշինգտոնը (նահանգը), Կոլորադոն, Նյու Յորքը, Արիզոնան ու Օրեգոնը:

Միացյալ Նահանգների հազարավոր քաղաքներից ամերիկացիներն ամենից շատ սիրում են Նյու Յորքը, Սան Ֆրանցիսկոն, Սան Դիեգոն, Սիեթլն ու Լաս Վեգասը: Մայրաքաղաք Վաշինգտոնն անգամ առաջին 20 ամենասիրված քաղաքների մեջ չէ:

Նման հարցում Միացյալ Նահանգների չափահաս բնակչության շրջանում անցկացվում է արդեն մի քանի տարի շարունակ:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG