Մատչելիության հղումներ

logo-print

«Ուկրաինան Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնավարության կողմնակից է»


Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն, ով այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, այսօր Բաքվի Սլավոնական համալսարանում հայտարարել է, թե պաշտոնական Կիեւը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության պարտադիր պահպանմամբ»:

Day.az-ի փոխանցմամբ, Յուշչենկոն նշել է, թե հակամարտությունը կարող է լուծվել միայն գրավյալ տարածքներից հայկական զորքերի դուրսբերումից, փախստականների վերադարձից հետո եւ Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն տրամադրելու հիման վրա, որի ձեւավորման հիմքում կլինեն հանրաքվեի արդյունքները, բայց` «պարտադիր հաշվի առնելով հիմնական սկզբունքը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG