Մատչելիության հղումներ

logo-print

Հարավային Օսիայի եւ Վրաստանի սահմանային փոխհրաձգության արդյունքում կան զոհեր


Հարավային Օսիայի եւ Վրաստանի սահմանին ուրբաթ օրը ծագած փոխհրաձգության հետեւանքով զոհվել է 3 օս օստիկան եւ մեկ վրացի հատուկջոկատային սպա:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը փոխանցում է նաեւ, որ Հարավային Օսիայում Վրաստանի խաղաղապահ գումարտակի հրամանատար Պաատա Բեդիանիշվիլին հայտնել է, որ միջադեպի հետեւանքով Վրաստանի ոստիկանության հատուկ ջոկատի եւս 2 սպաներ վիրավորվել են:

Իսկ Հարավային Օսիայի իշխանությունները հայտարարել են, թե Ախալդաբա գյուղի մոտակայքում ոստիկանության պահակակետը գնդակոծվել է Վրաստանի հատուկ ջոկատայինների մեքենայից:

Լարվածությունը Վրաստանի եւ Հարավային Օսիայի միջեւ հատկապես սրվել է այն բանից հետո, երբ սեպտեմբերի 3-ին Օսիայում կրակ էր բացվել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլու ուղղաթիռի ուղղությամբ` ստիպելով, որ այն վայրէջք կատարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG