Մատչելիության հղումներ

Կընտրվի ՎՈւԱՄ-ի գլխավոր քարտուղար


Նյու-Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունենալու «Ժողովրդավարության եւ զարգացման կազմակերպություն - ՎՈւԱՄ»-ի անդամ պետությունների արտգործնախարարների նիստը, որը օրակարգում ընդգրկված է կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցը:

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, ՎՈւԱՄ-ի գլխավոր քարտուղարի հավակնորդներն են անդամ պետությունների արտգործնախարարները՝ Գելա Բեժուաշվիլին (Վրաստան), Էլմար Մամեդյարովը (Ադրբեջան), Բորիս Տարասյուկը (Ուկրաինա) եւ Նիկոլաե Դուդեուն (Մոլդովա): Գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա քվեարկության արդյունքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG