Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարով. «Արտգործնախարարների հանդիպում անցկացնելու անհրաժեշտություն չկա»


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտնել է, որ սեպտեմբերի 13-ին Լոնդոնում կայանալու է իր հանդիպումը է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Իսկ սեպտեմբերի 12-ին, ինչպես հայտնի է, Փարիզում միջազգային միջնորդներին հանդիպելու է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպելու անհրաժեշտություն չկա: Մենք այժմ պետք է հստակեցնենք դիրքորոշումները համանախագահների հետ, մշակենք գաղափարներ», - ըստ «Թրենդ»-ի, նշել է Էլմար Մամեդյարովը:

Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, թե աշխատանքը համանախագահների հետ շարունակվելու է նույն ուղղությամբ, որով կողմերն աշխատել են մինչեւ այժմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG