Մատչելիության հղումներ

Հինգշաբթի օրը իտալացի մի կին-լեռնագնաց զոհվել է Արարատի գագաթից իջնելիս, մեկ այլ լեռնագնաց անհետ կորել է:

Թուրքիայի Ագրի նահանգի իշխանությունները «Անադոլու» գործակալությանը հայտնել են, թե լեռնագնացը, որի ինքնությունը դեռ չի պարզվել, 10 այլ լեռնագնացների հետ հինգշաբթի օրը հասել էր Արարատի գագաթը (5136 մետր): Իջնելիս՝ 4200 մետր բարձրության վրա, խումբը հայտնվել էր ձնաբքի կենտրոնում:

Կին-լեռնագնացը ընկել է անդունդը, իսկ երկրորդ լեռնագնացը, որի մասին տեղեկություններ չեն հաղորդվում, անհետ կորել է: Լեռնագնացները բջջային հեռախոսով կապվել են նահանգի իշխանությունների հետ, որոնք էլ կազմակերպել են փրկարարական աշխատանքները:

Ըստ գործակալության, նահանգի իշխանությունները տեղեկացված չեն եղել լեռնագնացների արշավախմբի մասին:

Արարատ լեռան հիմնական մասը փակ ռազմական գոտի է, եւ լեռնագնացները պարտավոր էին ստանալ իշխանությունների թույլտվությունը՝ լեռը բարձրանալու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG