Մատչելիության հղումներ

«Սուրբ Մեսրոպ Մաշտոց»-ի շքանշաններ՝ Ջերալդ Գաֆեսճյանին եւ Էդուարդո Էռնեկյանին


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի սեպտեմբերի 8-ի հրամանագրերով «Սուրբ Մեսրոպ Մաշտոց»-ի շքանշան է շնորհվել Ջերալդ Գաֆեսճյանին եւ Էդուարդո Էռնեկյանին՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ, Հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների համար:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ, դիվանագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայությունների համար «Մխիթար Գոշ»-ի մեդալով են պարգեւատրվել Չինաստանում եւ Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպաններ Վասիլի Ղազարյանը եւ Կարինե Ղազինյանը:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Հայաստանի արտգործնախարարության սփյուռքի հետ կապերի գործակալության պետ Ջիվան Մովսիսյանին շնորհվել է Հայաստանի արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG