Մատչելիության հղումներ

Այսօր գրագիտության միջազգային օրն է: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեռ 3 տարի առաջ հայտարարել է գրագիտության տասնամյակ. 2006-ի կարգախոսն է՝ «Գրագիտությունը՝ զարգացման խթան»:

Աշխարհում միլիոնավոր մարդկանց համար գրագիտությունը, տառաճանաչությունը դեռ անհասանելի արժեքներ են: Հայաստանում այդ առումով իրավիճակը շատ բարենպաստ է. խնդիրը գրեթե ամբողջությամբ լուծվել է դեռ խորհրդային տարիներին:

«Եթե համեմատենք խորհրդային տարիների հետ, իհարկե, մենք այսօր գտնվում ենք ավելի վատ վիճակում: Իսկ եթե համեմատենք այլ պետությունների հետ կամ 10-15 տարի առաջ մեր իրավիճակի հետ, բավականին առաջընթաց ենք ապրել», - «Ազատություն» ռադիոկայանին կարծիք հայտնեց Հայաստանի կրթության եւ գիտության փոխնախարար Բագրատ Եսայանը:

«Կուզենայի եւս մեկ անգամ հաստատագրել, որ Սահմանադրությամբ հիմնական կրթությունը Հայաստանում պարտադիր է, եւ պետությունը ամեն ինչ անում է բյուջեի բավականին սուղ միջոցներից, կարծում եմ, նշանակալի միջոցներ հատկացնում է այդ կրթությունը բոլորին հասանելի դարձնելու համար», - եզրափակեց Բագրատ Եսայանը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG