Մատչելիության հղումներ

Մի քանի ժամից Ադրբեջան պաշտոնական այցով կժամանի Ուկրաինայի նախագահի Վիկտոր Յուշենկոն:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ուկրաինայի նախագահի մամլո ծառայության աշխատակից Անդրեյ Չիրվան, նախագահներ Յուշենկոն ու Ալիեւը նախ առանձնազրույց կունենան, ապա նրանց կմիանան պատվիրակությունների անդամները:

Կստորագրվեն մի շարք երկկողմ համաձայնագրեր: Չիրվան նաեւ նշեց, որ բանակցություններին քննարկվելիք թեմաների շրջանակը բավական ծավալուն է՝ քաղաքական խնդիրներից մինչեւ էներգետիկ գործակցություն:

Այցի շրջանակներում Յուշենկոն կհանդիպի Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Օքտայ Ասադովի հետ, կայցելի Բաքվի Սլավոնական համալսարան, ուր հանդես կգա «Ուկրաինայի արտաքին քաղաքականությունը» թեմայով դասախոսությամբ:

Յուշենկոյի պաշտոնական այցը Բաքու կավարտվի սեպտեմբերի 8-ին:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG