Մատչելիության հղումներ

Ծեծի է ենթարկվել «Իրավունք» շաբաթաթերթի խմբագիրը


Այսօր առավոտյան Երեւանի Կոմիտասի պողոտայում իր տնից դուրս գալիս հարձակման է ենթարկվել «Իրավունք» շաբաթաթերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանը:

«Առավոտյան ժամը 10-ի սահմաններում, երբ դուրս եկա տնից, թիկունքից ինձ վրա հարձակվեցին 2 սափրագլուխ երիտասարդներ, տապալեցին գետնին ու սկսեցին ոտքերով հարվածել՝ փորձելով խփել գլխիս: Երբ մեր տան շքամուտքից մարդիկ երեւացին, հարձակվողները միանգամից դիմեցին փախուստի», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հովհաննես Գալաջյանը:

Հարցին, թե արդյոք հարձակվողները որեւէ բան են ասել կամ բացատրել են ծեծի պատճառը, «Իրավունք»-ի խմբագիրը պատասխանեց. - «Ոչ մի բան չէին ասում, լուռ էին, նույնիսկ հայհոյանք չէին տալիս»:

Հովհաննես Գալաջյանը հայտարարություն է տվել ոստիկանության Արաբկիրի բաժանմումք, որտեղից էլ նրան ուղեգիր են տվել՝ դատաբժշկին դիմելու համար:

Հովհաննես Գալաջյանը համոզված է, որ իր նկատմամբ կատարված ոտնձգությունը անմիջական կապ ունի լրագրողական գործունեության եւ իր հրապարակումների հետ:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG