Մատչելիության հղումներ

Աշխարհի ամենագեր մարդը կենթարկվի վիրահատության


Պրոֆեսոր Ջանկարլո Դեբերնարդինիսը հայտնել է, որ իրենք կանգնել են լուրջ խնդրի առաջ. հիվանդանոցում եւ ոչ մի վիրահատական սեղան չի կարող դիմանալ հսկայի քաշին: Անհրաժեշտ է կարճ ժամանակում նոր հիվանդասենյակ պատրաստել:

Պրոֆեսոր Դեբերնարդինիսը մեքսիկացու հետ ծանոթացել է մի քանի տարի առաջ: Մարտին նա մեկնել էր Մեքսիկա եւ հանդիպել հիվանդին: Պրոֆեսորի խոսքերով, Մանուելի վիճակի վերջին ամիսներին էլ ավելի է վատացել:

Արդեն երկար ժամանակ է, ինչ Մանուելը գամված է անկողնուն եւ չի կարողանում տանից դուրս գալ: Նա հույս ունի, որ առաջիկա 2 տարիների ընթացքում կկորցնեի ավելորդ քաշի մեծ մասը:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG