Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է Եվրախորհրդարանի հանձնաժողովի զեկույցին


Թուրքիան այսօր քննադատել է Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի՝ նախօրեին ընդունած բանաձեւը, որում ասված է, թե «Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է լինի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության նախապայման»:

«Մենք վհատված ենք լուրջ գիտական ուսումնասիրություն պահանջող հարցերի շուրջ ոչ օբյեկտիվ նախապայմաններ պարտադրելու ջանքերից», - ըստ «Ֆրանսպրես»-ի, ասված է Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ: - «Զեկույցի՝ քաղաքական նկատառումներով գրված որոշ տարրեր անհարիր են Եվրախորհրդարանի նման հեղինակավոր կազմակերպությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG