Մատչելիության հղումներ

«Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է լինի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության նախապայման»


Երկուշաբթի երեկոյան Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի հաստատած զեկույցում` Թուրքիայում բարեփոխումների ընթացքի վերաբերյալ, ասվում է, թե Թուրքիան պետք է հնարավորինս արագ «կոնկրետ քայլեր ձեռնարկի Կիպրոսի հետ երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ», ինչպես նաեւ` որ «Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է լինի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության նախապայման»:

«Ֆրասնպրես»-ի փոխանցմամբ, զեկույցում Եվրախորհրդարանի պատգամավորները «առաջընթացի բացակայություն» են արձանագրել են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համար անհրաժեշտ բարեփոխումների գործընթացում:

Եվրոպացի օրենսդիրները նշում են, որ Թուրքիայում շոշափելիորեն դանդաղել է բարեփոխումների իրականացման գործընթացը եւ «էական թերացումներ» են արձանագրվել ազատ արտահայտվելու, կրոնական եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների, բանակի դերի, ոստիկանության գործունեության, կանանց իրավունքների եւ այլ բնագավառներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG