Մատչելիության հղումներ

Արթուր Աբրահամը դարձել է Գերմանիայի քաղաքացի


IBF վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, հայազգի Արթուր Աբրահամը դարձել է Գերմանիայի քաղաքացի:

«Ռեգնում»-ի փոխանցմամբ, անձնագիրը Աբրահամին հանձնվել է այն բանից հետո, երբ նա հաջողությամբ հանձնել է լեզվի քննությունը:

26-ամյա Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է Երեւանում եւ Գերմանիա մշտական բնակության տեղափոխվել 2004 թվականին:

Օգոստոսի 26-ին պետք է կայանար Աբրահամի մրցամարտը պարտադիր հավակնորդ կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ, սակայն չեմպիոնի վատառողջության պատճառով այն կկայանա սեպտեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG