Մատչելիության հղումներ

Հերթական ահաբեկչությունը Թուրքիայում


Երկու մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան, զոհվել եւ 14 մարդ վիրավորվել է կիրակի երեկոյան Թուրքիայի հարավ-արեւելյան Վան քաղաքի պուրակներից մեկի աղբամանում տեղադրված ռումբի պայթյունի հետեւանքով:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, Վանի իշխանությունները հայտարարել են, որ պայթյունի համար պատասխանատու է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը:

Անցած երկուշաբթի օրը հերթական ահաբեկչական գործողությունն էր արձանագրվել Թուրքիայի Անթալիա ծովափնյա քաղաքում: Տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն 3 մարդ զոհվել էր, շուրջ 20-ը՝ վիրավորվել:

Գործակալությունների փոխանցմամբ, Անթալիայում, ինչպես նաեւ օգոստոսի վերջին Ստամբուլում եւ Մարմարիսում իրականացված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներ» կազմակերպությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG