Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Իսլամը խաղաղության եւ բարու կրոն է»


Կիրակի օրը Ստամբուլում կայացած՝ Իսլամական համաժողով կազմակերպության «Հանուն երկխոսության եւ համագործակցության» երիտասարդական համաժողովի կենտրոնակայանի բացման արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե «իսլամը խաղաղության եւ բարու կրոն է»:

«Աշխարհի որոշ երկրներում ձեւավորվում է մահմեդականների բացասական կերպար: Մենք պետք է ապացուցենք աշխարհին, որ իսլամը խաղաղության եւ բարու կրոն է», - ըստ day.az-ի, հայտարարել է Ադրբեջանի նախագահը: - «Նույնացնել իսլամն ու ահաբեկչությունը սխալ է: Իսլամը բռնություն չի քարոզում, այն մարդասիրական գաղափարների պաշտպան է»:

Միջոցառմանը մասնակցել էր նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG