Մատչելիության հղումներ

Աշխարհահռչակ թենիսիստ, հայազգի Անդրե Աղասին մի քանի ժամ առաջ ավարտեց իր մարզական կարիերան: 36-ամյա թենիսիստը մեկն էր թենիսի պատմության մեջ այն հինգ մարզիկներից, ում հաջողվել է նույ տարվա ընթացքում հաղթել «Մեծ սաղավարտի» բոլոր չորս մեծ մրցաշարերում:

ԱՄՆ-ի բաց առաջնության երրորդ փուլում Անդրե Աղասին պարտություն կրեց գերմանացի Բենիամին Բեքերից:

«Դուք էիք, որ սպորտում ու կյանքում ինձ տարաք առաջ՝ ձեր աջակցության ու սիրո շնորհիվ: Ձեզանից էի ստանում ներշնչանք ու կամք», - խաղի ավարտին ասաց Աղասին՝ չկարողանալով զսպել հուզմունքը:

Իր մարզական կարիերայի ընթացքում Աղազիս երկու անգամ գլխավոր է ATP-ի վարկանիշային սանդղակը, շուրջ 6 տասնյակ անգամ հաղթել է ATP մրցաշարերում:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG