Հայաստանում ԱՄՆ-֊ի դեսպանատունն այսօր հերքել է հայաստանյան մամուլում տարածված լուրերը, թե ԱՄՆ֊-ի դեսպանը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին է հանձնել մի ձայնագրություն, որը փաստում է նախարարներից մեկի ներգրավվածությունը կոռուպցիայի մեջ:
«Մենք նման ձայնագրության գոյության մասին տեղեկություններ չունենք եւ նախագահին որեւէ ձայնագրություն չենք հանձնել»,֊ - ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:
«Երբ մեզ հասնում են կոռուպցիայի մեջ ներգրավվածության մասին արժանահավատ հաղորդումներ, մենք, իհարկե, այդ տեղեկատվությունը փոխանցում ենք Հայաստանի համապատասխան բարձրաստիճան պաշտոնյաներին»,֊ - հավաստիացնում է ամերիկյան դեսպանատունը: