Մատչելիության հղումներ

Լիբանանահայերը բողոքել են Թուրքիայի խաղաղապահների տեղակայման դեմ


Մի քանի հարյուր հայեր հինգշաբթի օրը ցույց են անկացրել Բեյրութում ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ՝ բողոքելով ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի կազմում Թուրքիայի զորքերի ընդգրկման դեմ:

«Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ, լիբանանահայերը նամակով դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանին՝ հորդորելով նրան «լսել հայերի ձայնը, որոնք ակտիվ ուժ են Լիբանանում, եւ արգելել թուրք զինվորների միանալը Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին (UNIFIL)»:

Ցույցի կազմակերպիչները նաեւ բաց նամակով դիմել են Թուրքիայի իշխանություններին, որում, մասնավորապես, ասված է. - «Խաղաղապահ առաքելությանը մասնակցող երկրները պետք է չեզոք լինեն, ինչը չի կարելի ասել Թուրքիայի մասին, որը անվտանգության եւ ռազմական համագործացկության մասին համաձայնագրեր է կնքել Իսրայելի հետ»:

Երկուշաբթի օրը Թուրքիայի կառավարությունը Լիբանան խաղաղապահներ ուղարկելու որոշում էր կայացրել՝ հատուկ շեշտելով, որ թուրք խաղաղապահները չեն մասնակցելու «Հըզբոլահ»-ի զինաթափմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG