Մատչելիության հղումներ

Երեւանի փոխքաղաքապետը կմասնակցի Մոսկվայի տոնին


Երեւանի փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը այցելելու է Մոսկվա, որտեղ սեպտեմբերի 2֊-ին մասնակցելու է Քաղաքի օրվա տոնակատարություններին: Այդ մասին հայտնել է «Վեչերնյայա Մոսկվա» թերթը:

Մոսկովյան պարբերականի վկայությամբ, հաջորդ շաբաթվա վերջին Մոսկվայում կմեկնարկեն Երեւանի օրերը:

«Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 9-֊ին դրանք կբացվեն հայկական ապրանքների «Ոսկե նուռ» տոնավաճառով, որն այս տարի կկայանա անսովոր եւ շատ հայտնի վայրում՝ Հեղափոխության հրապարակում»,֊ - հայտնում է թերթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG