Մատչելիության հղումներ

Սաֆար Աբիեւ. «Հզորացնելու ենք բանակը՝ առանց որեւէ մեկին հարցնելու»


Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հայտարարել է, որ իր երկիրը հզորացնելու է բանակը՝ «առանց որեւէ մեկին հարցնելու»:

Մեկնաբանելով Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո֊-Վալդների քննադատությանը, թե Ադրբեջանը եւ Վրաստանը կտրուկ մեծացրել են իրենց ռազմական բյուջեն, Աբիեւը ասել է.֊ - «Ադրբեջանը կավելացնի իր հզորությունը այնքան ժամանակ, քանի դեռ մեր հողերը օկուպացված են: Ադրբեջանը այդ մասին ոչ մեկին չի հարցնելու»:

«Լիդեր» ադրբեջանական հեռուստակայանի վկայությամբ, Աբիեւն այսօր լրագրողներին ասել է, որ Ադրբեջանը ձեռք է բերում եւ բանակին փոխանցում անհրաժեշտ սպառազինություն եւ զինամթերք:

Իսկ ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարը այսօր հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերի մի քանի համատեղ զորավարժությունների անցկացում:

«Թուրքիան կարեւոր դեր է խաղացել Ադրբեջանի զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու գործում, եւ ներկայումս Ադրբեջանի խաղաղապահ ուժերը Թուրքիայի խաղաղապահ ուժերի կազմում ծառայում են Կոսովոյում եւ Աֆղանստանում»,- նշել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG