Մատչելիության հղումներ

Ղարաբաղի ազատագրության կազմակերպությունը պահանջել է Ադրբեջանի իշխանություններից պատերազմ սկսել Հայաստանի դեմ


Ադրբեջանական Ղարաբաղի ազատագրության կազմակերպությունը երեկ պահանջել է երկրի իշխանություններից պատերազմ սկսել Հայաստանի դեմ:

Ինչպես հաղորդում է ANS հեռուստակայանը, կազմակերպության տարածած հայտարարության մեջ նշված է, որ իշխանությունները պետք է պատերազմ սկսեն Հայաստանի դեմ՝ «երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու եւ ագրեսորին ադրբեջանական տարածքներից դուրս շպրտելու նպատակով»:

Կազմակերպությունը գտնում է, որ խաղաղ բանակցությունները լիովին անիմաստ են, եւ Ադրբեջանը իր տարածքները կարող է ազատագրել միայն ռազմական գործողություններով:

Ղարաբաղի ազատագրության կազմակերպությունը հայտնի է իր ծայրահեղական հայտարարություններով եւ գործողություններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG