Մատչելիության հղումներ

logo-print

Օրհներգի 5 տարբերակները ներկայացվում են հանրության դատին


Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենան օրհներգի 5 տարբերակների հանրային լսումները:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի մշակույթի նախարար, օրհներգի մրցութային հանձնաժողովի նախագահ Հասմիկ Պողոսյանը, երկու օր առաջ կայացած հանձնաժողովի նիստում որոշվել է թե’ տպագրել օրհներգերի տեքստերը, թե’ հնչեցնել դրանք հանրային լսումների ժամանակ՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Հայաստանի ակադեմիական երգչախմբի կատարմամբ:

«Այսօր ժամը 19:00-ին բոլոր ցանկացողները Հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով կարող են լսել բոլոր տարբերակները՝ ե'ւ սիմֆոնիկ կատարմամբ, ե'ւ ֆիլհարմոնիկի ու երգչախմբի համատեղ կատարմամբ: Այսինքն, օրհներգի յուրաքանչյուր տարբերակ հնչելու է երկու անգամ: Իսկ ժամը 20-ին ստեղծագործությունները կհնչեն «Արամ Խաչատրյան» համերգասրահում»,- նշեց Հասմիկ Պողոսյանը:

«Մենք կլսենք հանրային կարծիքը, եւ հանձնաժողովը արդեն հետագա քայլի վերաբերյալ իր որոշումը կկայացնի: Հնարավոր է որոշում կայացնի կոնկրետ ընտրություն կատարելու, կամ կարող է համարել, որ առայժմ վաղ է եւ պետք է մի քիչ էլ հետաձգել օրհներգի վերջնական տարբերակի ընտրությունը»,- ասաց մշակույթի նախարարը:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG