Մատչելիության հղումներ

logo-print

Եղիկ Ջերեջյան. «Լիբանանի հայ համայնքը խնդիրներ չի ունենա»


«Հայաստանցի խաղաղապահների ժամանման դեպքում Լիբանանի հայ համայնքը խնդիրներ չի ունենա»,- «Ազատություն» ռադիոկայանին կարծիք հայտնեց Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Եղիկ Ջերեջյանը:

«Վերջնական որոշումը կախված է Հայաստանի իշխանություններից, որոնք լավ գիտեն Հայաստանի քաղաքական եւ դիվանագիտական շահերը, եւ նրանք կորոշեն՝ մասնակցելո՞ւ է Հայաստանը նման գործողությունների, թե՞ ոչ: Ես խաղաղապահներ ուղարկելու մեջ Լիբանանի հայ համայնքի շահերին ուղղակի վնաս այստեղ չեմ տեսնում», - ասում է Ջերեջյանը:

«Չեմ կարծում, որ լիբանանահայության համար Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին այդքան մեծ նշանակություն ունեցող հարց է», - գտնում է Եղիկ Ջերեջյանը:


Աստղիկ Բեդեւյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG