Մատչելիության հղումներ

Վրաստանի նախկին արտգործնախարարը մտադիր է Թբիլիսիի քաղաքապետ դառնալ


Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հայտնել է, որ մտադիր է մասնակցել Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններին:

«Իրական ընդդիմադիր թեկնածուն ես եմ»,֊ - ասել է Զուրաբիշվիլին:

«Կովկասպրես» գործակալությունը փոխանցում է նաեւ նախկին արտգործնախարարի կարծիքը, թե իր հիմնած «Վրաստանի ուղին» կուսակցությունը հաղթելու լավ հնարավորություն ունի հոկտեմբերի 5-֊ին կայանալիք տեղական ընտրություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG