Մատչելիության հղումներ

logo-print

Սկսվում են ավանդների փոխհատուցման վճարումները


70-ն անց միայնակ կենսաթոշակառուները, ովքեր ընդգրկված են ընտանեկան նպաստների ցուցակում եւ մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը Հայխնայբանկում ավանդադրված գումար ունեն, մեկ-երկու օրից կարող են ստանալ համապատասխան չափի փոխհատուցումը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանի տվյալներով, 62 հազար քաղաքացիներ ապրիլի 12-ից մինչեւ մայիսի 12-ը հայտ են ներկայացրել սոցիալական ծառայությունների տարածքային կազմակերպություններին՝ ավանդի փոխհատուցման համար:

Ցուցակագրված տվյալների մեջ բազմաթիվ էին անճշտությունները եւ խեղաթյուրումները, որոնք այժմ համարվում են ամբողջությամբ ճշտված: Այն տվյալները, որոնք չեն համընկել ստուգման 3 տեղեկատվական բազաներում, պետք է բողոքարկվեն քաղաքացիների կողմից դատարանի միջոցով, իսկ առայժմ հատուցման վճարման համար հիմք է ընդունվել նվազագույն գումարը:

Երեկ արդեն բոլոր գանձապետական բաժանմունքներում բացվել են հաշվի համարներ, այսօր կկատարվի ֆինանսավորումը, իսկ վաղը կամ մյուս օրն արդեն կսկսեն վճարել:

Աստղիկ Մինասյանի խոսքերով, սեպտեմբեր ամսվա ընթացքում վճարումների համար նախատեսված է 100 միլիոն դրամ: Առաջին ցուցակում 1215 մարդ է ընդգրկված, որոնց ավանդների փոխհատուցման համար կբավարարի 196 միլիոն դրամը: Մինչեւ տարեվերջ սպառելով 2006 թվականի բյուջեում նախատեսված 1 միլիարդ դրամը` ավանդի փոխհատուցում կհասցնի ստանալ ավելի քան 5 հազար քաղաքացի:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG