Մատչելիության հղումներ

Կարել դե Գուխտ. «Լուրջ խոչընդոտները հաղթահարելու համար անհրաժեշտ է երկու նախագահների իմաստնությունն եւ խիզախությունը»


«Նովիե Իզվեստիա» թերթի հարցազրույցում Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտը հայտարարել է, թե ԵԱՀԿ-ն մտադիր է մի շարք միջոցառումներ անցկացնել ԱՊՀ տարածքում «սառեցված հակամարտությունների» կարգավորման ուղղությամբ:

«Բելգիական նախագահությունը ամեն ջանք գործադրում է չլուծված հակամարտությունները կարգավորելու համար. Լեռնային Ղարաբաղում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, Մոլդովայում՝ Մերձդնեստրում եւ Վրաստանում՝ Հարավային Օսիայում: Ես այցելել եմ այդ երկրներ, հանդիպել դրանց ղեկավարների եւ ներգրավված կողմերի առաջնորդների հետ, առաջարկել հնարավոր օժանդակություն: Սակայն այդ հակամարտությունները հնարավոր չէ լուծել միայն ԵԱՀԿ նախագահի ջանքերով», - ասել է դե Գուխտը: - «Հաջողությունը կախված է բոլոր ներգրավված կողմերի կամքից եւ ձգտումից՝ հասնել այնպիսի լուծման, որը կապահովի կայուն խաղաղություն եւ անվտանգություն»:

«Այս տարի, կարծես թե, առաջացել էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման «լուսամուտ», սակայն Փարիզում եւ Բուխարեստում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների ընթացքում չհաջողվեց հասնել նպատակին», - հայտարարել է ԵԱՀԿ նախագահը: - «Լուրջ խոչընդոտները մնում են, եւ դրանք հաղթահարելու համար անհրաժեշտ է երկու նախագահների իմաստնությունն եւ խիզախությունը: Որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, Բելգիան Մինսկի խմբի համանախագահների հետ միասին կանի հնարավոր ամեն բան այս գործընթացը առաջ տանելու համար»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG