Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի լրտեսի դատավարությունը կսկսվի սեպտեմբերի 5-ին


Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները բացահայտել եւ 2005 թվականի դեկտեմբերի 28-ին ձերբակալել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ Հայաստանում լրտեսությամբ զբաղվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ազգությամբ թաթար Ռուստեմ Վալիախմետովին:

Հարուցվել էր քրեական գործ լրտեսության հատկանիշներով: Գործը քննել է Ազգային անվտանգության ծառայության քննչական խումբը: Դատավարությունը կսկսվի սեպտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության վարչության դատախազ Արամ Ամիրզադյանը, նախաքննությամբ պարզվել է, որ Վալիախմետովը մի քանի անգամ է եկել Հայաստան, վերջին անգամ՝ Մոսկվայից: Հավաքել է պետական գաղտնիք պարունակող տարբեր տեղեկություններ, պրոֆեսիոնալ տեխնիկայով կատարել է բազմաթիվ լուսանկարահանումներ:

Քրեական գործի տվյալներով, Վալիախմետովը աշխատել է միայնակ:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG