Մատչելիության հղումներ

logo-print

Թաիր Թաղիզադե. «Արտգործնախարարները կհանդիպեն սեպտեմբերի կեսերին»


Ինչպես լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Թաիր Թաղիզադեն, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն սեպտեմբերի կեսերին:

Հանդիպման վայրը եւ ստույգ ամսաթիվը, ըստ Թաղիզադեի, առայժմ հայտնի չեն:

Ինչպես այսօր հաղորդում է «Նեզավիսիմայա գազետա» թերթը, Թաղիզադեն ասել է, թե չի բացառվում, որ նախարարների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվի երկու երկրների ղեկավարների միջեւ բանակցությունների հերթական փուլի մասին:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հարցին, թե ինչո՞ւ արտգործնախարարները չեն հանդիպել Սլովենիայում, Թաղիզադեն պատասխանել է. ֊ «Էլմար Մամեդյարովը հանդիպման հրավեր չի ստացել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG