Մատչելիության հղումներ

Պուտինին վստահում է ռուսաստանցիների գրեթե 90 տոկոսը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վստահում է այդ երկրի քաղաքացիների 87 տոկոսը: Այդ են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցման այսօր հրապարակված արդյունքները:

Ռուսաստանի Պետդումային վստահում է ռուսաստանցիների 46 տոկոսը, իսկ կուսակցություններին՝ 38 տոկոսը:

Ըստ ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ֊-ի, հիմնական դժգոհությունը խորհրդարանից հարցվածները ձեւակերպել են այսպես՝ «[այն] ոչինչ չի անում մարդկանց կյանքը բարելավելու համար»: Իսկ կուսակցություններին ներկայացվող հիմնական բողոքն այն է, որ նրանք «ավելի շատ խոսում, քան գործ են անում, իսկ դրանց առաջնորդներին հետաքրքրում են միայն սեփական շահերը»:

Հարցումն անցկացվել է Ռուսաստանի 46 մարզերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG