Մատչելիության հղումներ

logo-print

Իլհամ Ալիեւ. «Պրահայի գործընթացը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենաընդունելի ուղին է»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե «ներկայումս բանակցային գործընթացը Պրահայի ձեւաչափի շրջանակներում է, ինչը ընդհանուր առմամբ նշանակում է հարցի փուլային կարգավորում»:

«Մենք գտնում ենք, որ դա ամենաընդունելի տարբերակն է եւ հույս ունենք, որ Հայաստանը, վերջապես, ցուցաբերելով կառուցողական դիրքորոշում, իր կողմից նույնպես ջանքեր կգործադրի հիմնախնդիրը կարգավորելու ուղղությամբ», - ըստ day.az-ի, երկուշաբթի օրը Սլովենիայի նախագահի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Նրա խոսքերով, Ադրբեջանը պահանջում է Հայաստանից ազատել գրավյալ տարածքները՝ առանց նախապայմանների, եւ մտադիր չէ նահանջել միջազգային իրավունքի նորմերի վրա հիմնված իր դիրքորոշումից: Ադրբեջանի նախագահը նաեւ նշել է, թե ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը լուրջ վտանգի աղբյուր է ողջ տարածաշրջանի համար:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Սլովենիայի Բլեդ քաղաքում տեղի ունեցած «Կասպիական հեռանկարներ 2008» միջազգային խորհրդաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քննարկել է Ղարաբաղի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի աներիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի եւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG