Մատչելիության հղումներ

Ամերիկացի սենատորները՝ Հարավային Օսիայում


Կիրակի օրը Հարավային Օսիա այցելեց ամերիկացի սենատորներր մի խումբ՝ Ջոն ՄըքՔեյնի գլխավորությամբ: Նրանք հանդիպեցին չճանաչված հանրապետության ղեկավար Էդուարդ Կոկոյտիի հետ:

«Մենք չստացանք հստակ պատասխան, թե ինչո՞ւ է արգելափակվել ԵԱՀԿ գործունությունը տարածաշրջանում, ինչո՞ւ առաջընթաց չկա խաղաղ կարգավորման վրացական նախաձեռնության, ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ նախաձեռնությունների հետ կապված»,- նշել է սենատոր ՄըքՔեյնը:

Նրա կարծիքով, առանցքային խնդիրներից մեկը ռուս խաղաղապահների դերակատարությունն է սառեցված հակամարտությունների գոտիներում: «Գերադասելի կլիներ, եթե հակամարտության գոտիներում խաղաղապահներ լինեին ԵԱՀԿ-ից կամ ՄԱԿ-ից, որոնց գործողությունները ավելի մեծ վստահություն կներշնչեին, քան ռուսական կողմինը», - ասել է սենատորը:

Վրաստան ժամանած մեկ այլ սենատոր՝ Lինդսեյ Գրեմը խոսել է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության հեռանկարների մասին՝ հայտարարելով, թե «Վրաստանի անդամակցությամբ դաշինքն ավելի կհզորանա»:

Ամերիկյան պատվիրակության ղեկավար Ջոն ՄըքՔեյնը համարվում է 2008 թվականի նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցության ամենահավանական թեկնածու: ՄըքՔեյնը Թբիլիսիում նշեց, թե դեռ չի որոշել՝ առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը, թե՞ ոչ:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG