Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը հետ է կանչում իր ներկայացուցչին օրհներգի մասին օրենքը մշակող հանձնաժողովից


Այսօր Դաշնակցության Գերագույն մարմինը հայտարարել է, որ դադարեցնում է իր ներկայացուցչի գործունեությունը Հայաստանի օրհներգի մասին օրենքը մշակող միջգերատեսչական հանձնաժողովում եւ հանդես է գալիս «Մեր Հայրենիք»֊-ը որպես օրհներգ վերահաստատելու օրենսդրական նախաձեռնությամբ:

«Հանձնաժողովն անհասկանալի պատճառներով իր խնդիրը համարեց գործող «Մեր Հայրենիք» օրհներգը միանշանակ մերժելը եւ այն նոր օրհներգով փոխարինելը», - ասված է հայտարարության մեջ: - «Հատկապես ակնառու էր «Մեր Հայրենիք»-ի նկատմամբ սանձազերծված հակաքարոզչությունը: Իրավիճակը դառնում է խիստ մտահոգիչ եւ դատապարտելի, երբ ազգային եւ պետական արժեքների ճիշտ չափորոշիչներով գնահատումը փոխարինվում է զուտ գեղագիտական նախասիրություններով իրականացվող մրցութային ընթացակարգով»:

Դաշնակցությունը «Մեր Հայրենիք»֊-ը համարում է «այլընտրանք չունեցող, իր գոյության արդեն երրորդ դարը թեւակոխած, հայ ժողովրդի ազատագրական պայքարի եւ պետականաշինության անբաժան ուղեկից»:

Հայաստանի օրհներգի մասին օրենքը մշակող հանձնաժողովում Դաշնակցության ներկայացուցիչը Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հովսեփյանն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG